00:00:00

Քոչարյանը մնաց մենակ

18:09, 10 դեկտեմբեր 2018

«Ազատություն նախագահին նախաձեռնող խումբ» անունով երեկ տարածվել է մի հայտարարություն, որը գրեթե սպառնական տոնով ազդարարում է, թե դեկտեմբերի 11-ից անցկացվելու են Ռոբերտ Քոչարյանի աջակցության հանրահավաքներ։ Հայտարարության մեջ, սակայն չի ասվում, թե ովքեր են նախաձեռնության հեղինակները, ինչ հանրահավաքներ են իրականացնելու եւ որ ամենակարևորն է, ում դեմ է այն ուղղված։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ամեն դեպքում կգտնվեն քաղաքացիներ, ովքեր դուրս կգան փողոց՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, սակայն հստակ է, որ այդ մարդկանց թիվը մեծ չէ։ Քոչարյանը, եթե մինչեւ երեկ ուներ նաեւ որոշ աջակիցներ խորհրդարանական ուժերից, ովքեր աննշան շանսեր ունեին հայտնվելու 7-րդ գումարման ԱԺ-ում, ապա դրանք եւս հօդս ցնդեցին։ Խոսքը՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է։ Այս երկու քաղաքական ուժերը երեկվա ընտրություններով կնքեցին իրենց քաղաքական մահկանացուն։ Ռոբերտ Քոչարյանը մնացել է մենակ։ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապրել Հայաստանից մեկուսի, այս անգամ ոչ թե Բաղրամյան 26-ում՝ իշխանության խրախճանքի մեջ, այլ ԱԱԾ մեկուսարանում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր