00:00:00

Կողմնակի անձանց ներկայություն, բռնություն. «Ականատես» դիտորդական առաքելության ամփոփումը

14:48, 10 դեկտեմբեր 2018

Քվեարկության օրվա նախապատրաստման եւ բուն քվեարկության գործընթացները հիմնականում համահունչ են օրենքին․ հաղորդվել է 63 էական խախտումների մասին

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է եւ խորհրդանշական է, որ հենց այս օրը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հնարավորություն ունի ազատորեն արտահայտելու իր կամքը եւ ընտրելու իրապես ներկայացուցչական խորհրդարան։

Այս պահի դրությամբ կարող ենք եզրակացնել, որ քվեարկության նախապատրաստման եւ բուն քվեարկության գործընթացներն անցել են խաղաղ մթնոլորտում եւ Հայաստանի քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։

«Ականատեսը» դիտորդական առաքելություն է իրականացնում 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ բոլոր մարզերում՝ առաջին անգամ՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Այս մեթոդաբանությունը գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք: Վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով ընտրանքը հնարավորություն է տալիս ճշգրտորեն չափելու ընտրական օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը եւ արդյունքների ամփոփումը երկրի ողջ տարածքում: Թեեւ դիտորդները ներկայացված չեն երկրի բոլոր ընտրական տեղամասերում՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության վիճակագրական բնույթը դիտորդական առաքելությանը հնարավորություն է տալիս առավելագույնս համապարփակ ներկայացնելու ընտրական գործընթացները համապետական մակարդակով։

Նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող 300 ընտրական տեղամասերը դիտարկվել են մոտ 581 դիտորդի կողմից, ինչպես նաեւ ներգրավվել են շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ եւ 41 դիտորդներ 37 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Շրջիկ թիմերն ընտրության օրը այցելել են ընտրանքից դուրս գտնվող 503 ընտրատեղամաս։ Ընտրական հանձնաժողովների դիտորդները սկսել են իրենց աշխատանքը ժամը 20:00-ին։ Առաքելությանն աջակցում են Երեւանի համակարգող կենտրոնում տեղակայված 30 իրավաբան եւ 30 օպերատոր։

Հիմնական արդյունքներ

Քվեարկության եւ փակման գործընթացներն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ եւ եղել են օրենքին համահունչ։ Դիտորդների դիտարկումների համաձայն, տեղամասային հանձնաժողովի անդամները մեծ մասամբ հետեւել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին։ Տեղ են գտել քիչ թվով լուրջ խախտումներ եւ միջադեպեր։

Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավասություն անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 2.67%-ում (1-ից ավել դեպք)։ Ընտրատեղամասային հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 5.67%-ում եղել է մեկից ավել դեպք, երբ գրանցամատյանում չի գրանցել։ 17% տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն (1-3 դեպք): 1.33%-ում ստորագրություն լինելու պատճառով չի թույլատրվել քվեարկել 1-3 դեպքում։

Տեղամասերում ընտրողների նույնականացման հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 24.3%-ում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում՝ (1-3 չգրանցման դեպք), 4.33%-ում նկատվել է 4-10 չգրանցման դեպք, եւ 1%-ում 11-ից ավել չգրանցման դեպք։

Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթերի քվեարկություն չի նկատվել:

Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, եւ 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 21.67%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 7.33%-ում՝ 4-10 դեպք, եւ 1.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա լինել։ Տեղամասերի 24.33%-ում դիտվել է 1-3, 10%-ում՝ 4-10 եւ 4%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպքեր։

Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 6%-ում՝  (1-10 դեպք):

Ընտրողին օգնություն ցուցաբերելու պատշաճ ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 6%-ում (1-ից ավել)։

Տեղամասերի 2%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 4%-ը՝ 20:01-20:15-ին։

Կոպիտ խախտումներ

Նախկինում ոչ էական խախտումների մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսը» ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա։ «Ականատեսը» ստացել է 63 հաղորդում քվեարկության գործընթացներին առնչվող կարեւոր միջադեպերի մասին, որոնք ներկայացված են ստորեւ․

Խախտման տեսակը

Խախտումների թիվը

Ընտրական տեղամասերի թիվը

Կողմնակի անձանց ներկայություն

15

15

Քվեարկության գաղտնիության խախտումներ

7

7

Բռնություն, սպառնալիքներ կամ ճնշում գործադրելու դեպքեր

3

3

Խախտումների և բողոքների արձանագրման մերժում ընտրական տեղամասի կողմից

20

14

Կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկություն

3

3

Ընտրողին՝ իրավասություն չունեցող անձի կողմից օգնության ցուցաբերում

6

6

Բաց քվեակություն

3

3

Ուղղորդված քվեարկության

6

6

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր