00:00:00

ՀՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը․ ԿԸՀ-ն թարմ տվյալներ է ներկայացրել

11:37, 10 դեկտեմբեր 2018

ԿԸՀ-ն ներկայացրել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ Ժամը 06:20-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ մշակված 1970 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Ընդհանուր արդյունքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 57  020 ընտրող կամ ընտրողների 4.65% «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 8218 ընտրող կամ 0.67% «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 47 823 ընտրող կամ  3.90% «Իմ քայլը» դաշինք- 863 347 ընտրող կամ  70.43 % «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 78 285 ընտրող, 6.39 % «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 6262 ընտրող, 0.51% «Ազգային առաջընթաց» կուսակցություն 4021 ընտրող, 0.33 % «Մենք» դաշինք- 24 667 ընտրող, 2. 01% «Օրինաց երկիր» կուսակցություն- 12 151 ընտրող, 0.99% «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 083 ընտրող, 1.80 % «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 101 972 ընտրող, 8.32 % Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր