00:00:00

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ ստացած ձայների մասին

03:23, 10 դեկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում: Այդ մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց «Իմ քայլը» դաշինքի շտաբում՝ լրագրողների հետ զրույցում: «Մենք միշտ դա ենք ասել, որ եթե ՀՀ-ում լինեն օրինական ընտրություններ, ՀՀԿ-ն կամ չի հաղթահարի շեմը կամ կհաղթահարի դժվարությամբ: Այն ինչ մենք ասում էինք 18 տարի, այսօրվա իրականությունն ապացուցեց: Ի վերջո` չմոռանանք, որ այսօր գյուղապետերի ու համայնքապետերի 80 տոկոսը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են: Պետական կառավարման համակարգի շատ մեծ մասը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են, և դրանով ամեն ինչ ասված է: Մենք այդ մարդկանց կադրային ջարդի, հետապնդումների չենք ենթարկել, վենդետաների չենք ենթարկել»,-  ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր