00:00:00

Փաշինյանը ժամանեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ

05:19, 10 դեկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ  ժամանեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ասուլիս չի տալու: Դաշինքի անդամները նրան են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվող նախնական արդյունքները: Նախընտրական շտաբում են նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատգամավորի թեկնածուներ Ալեն Սիմոնյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը և այլք: Նշենք, որ ԿԸՀ-ն ներկայացնում է ընտրությունների արդյունքները: Պարբերաբար թարմացվող տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով այստեղ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր