00:00:00

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

02:08, 10 դեկտեմբեր 2018

Վախճանվել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Նա 69 տարեկան էր, բոլորովին վերջերս սրտի վիրահատության էր ենթարկվել։ Մաքսիմ Հակոբյանը արժանացել էր մի շարք պարգևների՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ (2002), Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, 2005 թ. Միջազգային քաղաքականության ռուսական ակադեմիայի կողմից շնորհվել է դոկտորի գիտական աստիճան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր (2008), Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի էր, 2007 թվականին ճանաչվել էր «Տարվա մարդ» («Դե-ֆակտո» ամսագրի վարկածով)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր