00:00:00

Հովհաննես Բաչկովը պարտվել է կողմնակալ մրցավարության պատճառով

03:05, 10 դեկտեմբեր 2018 Սպորտ

2017թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դեկտեմբերի 9-ին Մոսկվայում մասնակցել է բռնցքամարտի շոուի, որի ընթացքում Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտել են աշխարհի հավաքականի հետ: Աշխարհի հավաքականի կազմում հանդես եկած Հովհաննես Բաչկովը 5 ռաունդանոց մենամարտում մրցել է Ալեքսեյ Մազուրի հետ եւ պարտվել միավորներով: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայտնել է, որ հայ բռնցքամարտիկը պարտվել է կողմնակալ մրցավարության պատճառով: «Հերթական խայտառակությունը: 5 ռաունդ հաղթում էր Հովհաննես Բաչկովը, սակայն հաղթանակը տվեցին ռուս մարզիկին։ Բացահայտ խայտառակություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Գեւորգյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր