00:00:00

«Անկախ դիտորդի» 600 դիտորդներ 300 ընտրատեղամասում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում կդիտարկեն քվեարկության ընթացքը

01:50, 09 դեկտեմբեր 2018

2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, այդ թվում կաշխատի՝ արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով: Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Քվեարկության օրը դիտորդական առաքելության շրջանակում 30 իրավաբաններ իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կարճաժամկետ դիտորդներին: Հիշեցնենք, որ ևս 84 երկարաժամկետ դիտորդներ դիտարկել են քարոզչության ընթացքը ՀՀ ողջ տարածքում: 2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր