00:00:00

Եղվարդում բախվել են Irbis մակնիշի մոտոցիկլն ու Opel-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

20:40, 08 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Opel մակնիշի 35 RN 532 համարանիշի և Irbis մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, սակայն հիվանդանոցից Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի և Նաիրիի քննչական բաժնի պետ Աշոտ Դալաքյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգիս Դադոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվում են Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ասլան Փիլոյանը և անչափահասների գործերով տեսուչ Արման Արմենյանն ու հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնական Գեղամ Պողոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն, և քննիչները կարողանան առանց խոչընդոտի դեպքի վայրի զննություն կատարեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր