00:00:00

Երևանում թալանել են Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան՝ տանելով խոշոր չափի գումար և վնասել «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը

18:13, 08 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 08։20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 47-ամյա Գուրգեն Մուրադյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր՝ Կասյան փողոցի 3-րդ հասցեում գործող Հայաստանի գրողների միության պոլիկլինիկա, ականատես է եղել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք իր աշխատասենյակի դռները բացելու միջոցով ներս են մտել և սեղանի դարակից հափշտակել խոշոր չափի գումար, իսկ հետո վնասել «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը, որը տեղադրված է եղել շենքում։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մուրադյանը նշված պոլիկլինիկայի տնօրենն է։ ©

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր