00:00:00

«Հայաթ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է հյուրանոցի 33-ամյա տնօրենի դին

15:42, 08 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ ժամը 04։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը նշված հյուրանոցային համալիրի տնօրենն էր։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 04։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված հյուրանոցային համալիրից։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 հատ կրակված և 1 հատ չկրակված պարկուճ և 2 հատ դանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր