00:00:00

Գարեգին Բ-ի նախագահությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի

19:42, 07 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը: Մինչ արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` անդրադառնալով մեր ժողովրդին աղետալի երկրաշարժի պատճառած ծանր կորուստներին եւ առ այսօր դեռ ամբողջությամբ չհաղթահարված հետեւանքներին: Հոգեհանգստյան կարգի ընթացքում Մայր Աթոռի միաբանությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթեց նաեւ օրերս զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի եւ զինծառայող Հայկ Քարամյանի հոգիների խաղաղության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր