00:00:00

«Սասնա ծռերի» քարտուղարությունն ինձ հետ զրույց չի ունեցել, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն. թեկնածու

17:59, 07 դեկտեմբեր 2018

«Սասնա Ծռեր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Լիանա Ստեփանյանն արձագանքել է կուսակցության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ իր հետ անհամատեղելի մոտեցումներ են առաջացել: Թեկնածուն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է. «Հայտնում եմ, որ ինքս եմ ցանկանում  ստանալ հրապարակային բացատրություն, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ: Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում: Լիահույս եմ, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր