00:00:00

Չհայտարարված այցեր 4 ՔԿՀ-ներ․ բողոքների մեծ մասը վերաբերում է համաներման ակտի կիրառմանը. ՄԻՊ

17:14, 07 դեկտեմբեր 2018

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաեւ մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սեւան», «Հրազդան» եւ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ: Դիմումների եւ բողոքների հիմնական մասը վերաբերում է համաներման ակտի կիրառման շրջանակին։ Մի շարք ազատազրկվածներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։ Ազատությունից զրկվածների մյուս մասն էլ պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած անձանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը եւ համապատասխանությունը սահմանված պահանջներին: Իրականացվել է առանձնազրույց նրանց հետ: Որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ հարցեր են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաեւ բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց: Արձանագրված մի շարք խնդիրներ տեղում քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ եւ անմիջապես ստացել լուծումներ: Բարձրացրած մյուս խնդիրների լուծման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին: Քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ ձեւավորված է արդյունավետ համագործակցություն, ինչը կարեւոր նշանակություն ունի արձանագրվող հարցերի լուծման հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր