00:00:00

Կառավարության որոշմամբ՝ դեկտեմբերի 7-ը կնշվի նաեւ որպես աղետներին դիմակայունության օր

15:49, 07 դեկտեմբեր 2018

Կառավարության արտագնա նիստն այսօր տեղի ունեցավ Գյումրիում: Այն սկսվեց մեկ րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «հիշատակի» բառից հետո լրացնել «եւ աղետներին դիմակայունության» բառերով: Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի փետրվարի 9-ի «1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 112-Ա որոշման համաձայն՝ իր նախագահությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվող միջոցառումների անցկացումը նպատակաուղղված է Սպիտակի երկրաշարժի զոհերին հիշատակի տուրք մատուցելուն, բոլոր օգնության ձեռք մեկնողներին երախտիքի խոսք ուղղելուն, ինչպես նաեւ նախանշելուն այն հիմնական անելիքները, որոնք ավելի ամուր ու պատրաստված կդարձնեն Հայաստանը հնարավոր բնական եւ տեխնածին աղետներից: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաեւ որպես աղետներին դիմակայունության օր: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր: Կառավարությունը հավանություն տվեց այս որոշմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր