00:00:00

Արսեն Թորոսյանի ուղերձը` երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

10:49, 07 դեկտեմբեր 2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա: 30 տարի առաջ այս օրն աղետալի երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի մի շարք տարածքներ` Լոռու և Շիրակի մարզերի մեծ քաղաքներ, հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր` խլելով 25 հազար կյանք, անօթևան թողնելով շուրջ կես միլիոնից ավելի մարդու: Համազգային աղետը միավորեց աշխարհասփյուռ հայությանը, 100-ից ավելի երկրներ իրենց ներդրումն ունեցան: Աշխարհի տարբեր ծայրերից հումանիտար, ինչպես նաև հոգեբանական աջակցությունը չուշացավ: Ցավոք, երկիրը տևական ժամանակ ցնցումներից դուրս չէր գալիս, մարդկային կորուստներն այլևս հետ չէին բերվի: Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հոգեբանական և հուզական հիշողություններ է թողել բոլորիս սրտերում` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան: Ուզում եմ նշել, որ ի թիվս այլ նախաձեռնությունների` վերջերս բացվեց նորագույն սարքավորումներով հագեցած Վանաձորի բժշկական կենտրոնը և նման քայլերը շարունակական են լինելու: Համոզված եմ` հաշված տարիների ընթացքում կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները և Հայաստանի ցանկացած անկյունում ամուր կկանգնենք հողին` առողջ հոգով և առողջ մարմնով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր