00:00:00

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

03:31, 07 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի ավազանի ջրի մակարդակը իջեցրել են. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:58-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը վերսկսել է որոնողական աշխատանքները: Փրկարարները ջրանցքի ջրավազանի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 18։25-ին մթության պատճառով դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Դեկտեմբերի 5-ին, ժամը 22:47-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մառախուղի և վատ տեսանելիության պատճառով աշխատանքներ չեն իրականացվել: *** Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:27-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 14:00-ին ջրանցքում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ մինչ ջրանցքի ավազանի ջրի մակարդակի իջեցումը:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը): Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորած Ն.  Բ.-ի  (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը: Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցկացրել է հոգեբանական զրույց: Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են մինչ ջրանցքի ջրի մակարդակի իջեցումը: «Քանաքեռ ՀԷԿ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ ջրի մակարդակը իջեցվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր