00:00:00

Մայր Աթոռը տասը բնակարան կտրամադրի երկրաշարժից տուժածներին

22:05, 06 դեկտեմբեր 2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռիտեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Նպատակ ունենալով զորակցել սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր