Մոսկվաբնակ հայ գործարար Արտյոմ Վարդանյանը և բարերար Լիլիթ Կարապետյանը որոշել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող Մոսկվայում գտնվող հայերին աջակցել՝ նրանց համար տոմս գնելով:
Սա իսկապես աննախադեպ երևույթ է հայկական իրականության մեջ, քանի որ մինչ օրս հայ մարդու խնդիրների և առօրյա հոգսերի մասին խոսողներն ու թմբկահարողները բազմաթիվ են, սակայն իրապես օգնողներն ու ձեռք մեկնողները՝ սակավաթիվ: Որևէ մեկի մտքով դեռ չէր անցել, որ հնարավոր է՝ Մոսկվայում կամ աշխարհի այլ հայաշատ քաղաքաներում գտնվող մեր ընտրողները ցանկանում, բայց ֆինանսի սղության պատճառով չեն կարողանում գալ Երևան և կատարել իրենց քաղաքացիական պարտքը:
Արտյոմ Վարդանյանը այս հարցում առաջինն է, հուսով եմ՝ ոչ վերջինը: Եթե բոլորս մեր հնարավորության սահմաններում կարողանանք միասնաբար օգնել միմյանց, կունենանք լրիվ այլ Հայաստան: Այնպիսի Հայաստան, որը քաղաքական լոզունգներով, ակցիաներով կամ հեղափոխություններով չի կառուցվում, այլ՝ հասարակ մարդկային բարությամբ, մարդկային սրտացավ վերաբերմունքով:
Հենց այդ արժեքներն են, որոնք թույլ են տալիս դատել մարդու, գործչի կամ գործարարի հայրենասիրության մասին: Անշահախնդիր և ապակուսակցական մոտեցում, հայի այդ պահի խնդիրը լուծելու պատրաստակամություն և նվիրում՝ ահա այս գծերն են բնութագրում Արտյոմ Վարդանյան մարդուն և գործարարին, ով թեև հեռու է ապրում իր հայրենիքից, բայց ամեն րոպե և ամեն վայրկյան ապրում է հայրենիքով:
Վերոնշյալ բարեգործական ակցիային մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել +79100007060