00:00:00

Դավիթ Սանասարյանը՝ թիվ 4 ընտրատարածքի ֆավորիտ (տեսանյութ)

00:25, 07 դեկտեմբեր 2018

Նախընտրական քարոզարշավն ավարտվում է։ Վաղը՝ դեկտեմբերի յոթին եւս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները կշարունակեն քարոզարշավը, իսկ հաջորդ օրը՝ լռության օրն է։ Այս օրերին տարբեր սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվում, համաձայն, որոնց ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին։ Սա են վկայում նաեւ ArmDay.am լրատվական կայքի իրականացրած սոցհարցումները մայրաքաղաքի բնակիչների շրջանում։ Մեր տեսախցիկը շրջել է թիվ 4 ընտրատարածքով, որն  ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Նորք- Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները։ Հարցված քաղաքացիների մեծ մասը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր ձայնը տալու է «Իմ քայլը» դաշինքին։ Ինչ վերաբերում է դաշինքի կողմից նույն այդ ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուներին, ապա հարցվածների զգալի մասը նշել է, որ քվեարկելու է Պետական Վերահսկողության ծառայության պետ, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Սանասարյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=B5O1QM4u03M&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր