00:00:00

ՀՀ նախագահը ՀՔԾ մի քանի աշխատակցի պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

23:09, 06 դեկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանը և Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նրանց մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն իրենց պատասխանատու գործում՝ ի նպաստ մեր երկրում իրավակարգի, օրինականության ամրապնդման և ի շահ մեր ժողովրդի և պետության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր