00:00:00

Վստահելի ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Զոհրաբ Մնացականյան

22:58, 06 դեկտեմբեր 2018

Աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին հանդիպել է ավստրիացի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ։ ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Նախարարական 25-րդ խորհրդի օրակարգի, Կազմակերպության գործունեության եւ դրա շրջանակներում համագործակցության շուրջ: Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ այդ առումով կարեւորելով բարձրաստիճան շփումների եւ փոխայցելությունների կազմակերպումը: Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման օրակարգին: Զրուցակցի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին եւ ժողովրդի կողմից լայն մանդատով օժտված Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ վստահելի եւ արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Անդրադառնալով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է այդ շրջանակներում դեկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը: Հանդիպման օրակարգում էին նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Արեւելյան գործընկերության շրջանակներում ծավալված համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր