00:00:00

Մենք որեւէ կոալիցիայի անդամ չենք եղել , որը պատասխանատվություն կկիսեր Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ. Մարուքյան

21:44, 06 դեկտեմբեր 2018

Երեկվա մեծ դեբատը քաղաքական ուժերի միջեւ, կրկին ցույց տվեց, որ պատմական ժամանակներ ենք ապրում, կրկին ցույց տվեց, թե որքան կարեւոր է քաղաքական համակարգը առողջացնելը։ Կրկին մենք հասկացանք, որ կեղծիքը դեռեւս դուս չի մղվել քաղաքական համակարգից»։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ամփոփիչ քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց կուսակցության ղեկավար Էդմոնը Մարուքյանը։ Նա նշեց, որ ԼՀ–ն երբեք որեւէ քաղաքական կոալիցիայի անդամ չի եղել , որը պատասխանատվություն կկիսեր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ. « «Լուսավոր Հայաստանի կռիվը սկսվել է Վանաձորից, կռիվ է տվել 2016 թվականի քաղաքապետի ընտրություններում եւ այդպես շարունակել է եւ դարձել Հայաստանի ամենահաջողակ, ամենալուսավոր թիմը՝ պրոֆեսիոնալներով համախմբված»։ Ըստ Մարուքյանի ԼՀ–ն խորհրդարանում լինելու է հակակշիռ ուժ. «Մենք հավակնում ենք լինել այնպիսի փոխվստահ ուժ, որն այլեւս թույլ չի տա Հայաստանում հեղափոխություններ, որովհետեւ դրա կարիքը չի լինի։ Մենք հավակնում ենք երկրորդ քաղաքական ուժը լինել։ Ընդդիմությունը ապագա իշխանությունն է, իսկ հանրապետականները փորձում են լինել ընդիմություն, չեն կարող լինել ապագ իշխանություն, եւ խոցելի քաղաքական ուժերը չեն կարող լինել ընդդիմություն։ Մեզ պետք է առողջ քաղաքական համակարգ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր