Հայաստանը 2019թ. կստանձնի Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ հաջողություն մաղթելով Հայաստանին:
«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշեց Պուտինը: