00:00:00

Բյուջեի գումարները պետք է վերանայվի՝ ո՞ր ուղղությամբ են փոշիացման գումարները ավելի մեծ. Ծառուկյան

20:24, 06 դեկտեմբեր 2018

Էսօր մեր կարեւորագույն  խնդիրներից է, որ մեր ժողովրդի վիճակը բարելավվի, որ վիճակը լավանա, առաջնայինը Հարկային օրենսգրքի փոփոխությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։ «Հարկավոր է բարեփոխություն մեր երկրին։ Երկրորդը՝ բանկային համակարգն է. ասել եմ ու ասում եմ, որ սա լոմբարդային համակարգ է, հարկավոր է, որ մարդը դիմելուց այնտեղից օգտվի, ոչ թե թողածը կորցնի»,-ասաց նա: Ըստ Ծառուկյանի՝ Հայաստանում բանկերի թիվը պետք է կրճատվի, ավելանան՝ մասնաճյուղերը. «Եթե հիմա 20–22–ն է բանկերի թիվը, թող լինի 3–4–ը։ Ո՞վ կարող է գումարներ բերել էժան տոկոսով, դա միայն վստահության շնորհիվ է։ Բանկերում մրցակցություն լինի, ամեն մեկն աշխատի տոկոսը ցածր դնի, որ հաճախորդները շատ լինեն»։ Այնուհետեւ նա ներկայացրեց կուսակցության ծրագրային  մի քանի դրույթներ՝ կապված ուսանողների հետ, որ կարմիր դիպլոմով ավարտածը չպետք է մնա փողոցում, համապատասխան աշխատանք ունենա։ Նա կոչ չարեց ձայն տալ իրենց կուսակցությանը՝ ասելով, թե քվե տան թե չտան, միեւնույն է, շարունակելու է իր գործն անել. «Կա կապեր, կա հնարավորություն, կա ընկերություն, որ կարող ենք իրոք պայմանավորվել, հարցերը կազմակերպել։ Մենք այսօր նայում ենք ըստ բյուջեի գումարների, որ այդ գումարը, նենց ոնց անձնական գումարը, ճիշտ օգտագործես, որ նպատակային ծախսվի, հաշվարկով։ Դրա համար բյուջեի գումարները պետք է վերանայվի՝ որ ուղղությամբ է փոշիացման գումարները ավելի մեծ, ավելի նպատակային օգտագործվի, որ մեր ժողովուրդը առօրյայում զգա»,–եզրափակեց ԲՀԿ առաջնորդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր