00:00:00

«Սասնա ծռերը» հրավիրում է իրավապահների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը

20:02, 06 դեկտեմբեր 2018

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իրավապահ մարմինների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրում է Երեւան քաղաքում փակցվող նմանօրինակ պաստառների վրա, որոնք ատելության քարոզ են պարունակում եւ թիրախավորում են Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը եւ ներկայացրել պաստառներ, որտեղ իրենց թեկնածուների նկարների վրա խաչ է քաշված: «Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ իրականացնել քննություն եւ ապահովել օրինականության հաստատումը, հակառակ պարագայում կդիտարկենք իրենց կողմից քաղաքական շահագրգռվածության դրսեւորում»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր