00:00:00

Փաշինյանի դիվանագիտական ներուժը չի հերիքում Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու համար. Աշոտյան

18:07, 06 դեկտեմբեր 2018

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արցախյան հարցի կարգավորման իր սկզբունքային դիրքորոշումը ենթադրում է Արցախի վերադարձը բանակցային սեղանին, սակայն անցել է 7 ամիս, եւ որեւէ տեղաշարժ չկա։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։ Ըստ Աշոտյանի՝ այդ ընթացքում եղել են բացմաթիվ հանդիպումներ երկրու երկրների արտգործնախարարների մակարդակով, Մինսկի խմբի համանախագահների այցեր եւ հայտարարություններ, տարբեր միջազգային համաժողովներ, որոնց մասնակցել է Հայաստանը, մինչդեռ ոչ մի տեղ, ոչ մի գրավոր փաստաթղթում մեր իշխանությունների քաղաքական կամքն իր տեղը չի գտել։ «Այսինքն կամ Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ չի ստացվում դա անել, կամ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական ներուժը չի հերիքում այս իր բարձրաձայնած շատ կարեւոր ու ճիշտ, բայց այս փուլում պոպուլիստական կարգախոսը, կյանքի կոչելու համար»,– ասաց Աշոտյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր