00:00:00

«Իմ քայլը» կստանա 69,4 տոկոս, ԲՀԿ-ն՝ 5,7 տոկոս, «Լուսավոր Հայաստանը»՝ 3,8 տոկոս. Gallup-ի հարցումը

18:03, 06 դեկտեմբեր 2018

«GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրեց «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով ուսումնասիրության արդյունքները: Հարցին, թե որ կուսակցության կամ դաշինքի օգտին եք պատրաստվում տալ ձեր ձայնը, հարցվծաները տվել են հետեւյալ պատասխանները. «Իմ քայլը» - 69,4 տոկոս ԲՀԿ – 5,7 տոկոս «Լուսավոր Հայաստան» - 3,8 տոկոս «Սասնա ծռեր» - 1,4 տոկոս ՀՀԿ – 1,3 տոկոս ՀՅԴ – 1,2 տոկոս «Մենք» դաշինք – 0,8 տոկոս ՕԵԿ – 0,4 տոկոս «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցություն – 0,3 տոկոս «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 0,1 տոկոս «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 0,0 տոկոս, Հրաժարվել են պատասխանել – 8,7 տոկոս Դժվարացել են պատասխանել – 7 տոկոս: Ըստ Նավասարդյանի՝  արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, իսկ 91,4 տոկոսը տեղյակ է եղել նաեւ, թե որ օրն է լինելու ընտրությունը: Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 55.5 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 42,3 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին, 34,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 29,4 տոկոսը՝ ՕԵԿ-ին: 17,4 տոկոսը՝ «Սասնա ծռերին», 17 տոկոսը՝ «Մենք» դաշինքին: 6,9 տոկոսը՝ ՔՈ կուսակցությանը, 7,5 տոկոսը՝ ՔԺՎԿ-ին եւ Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 2,5 տոկոսը: Ընդ որում, այս առումով ամենամեծ աճը գրանցել է «Լուսավոր Հայաստանը»: Քաղաքացիների 66,8 տոկոսը նշել է, որ հետեւում է քարոզարշավին, իսկ 33,2 տոկոսը չի հետեւում: Հարցին, թե մասնակցելո՞ւ եք ընտրություններին, 75,5 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է: «Ավելի շուտ մասնակցելու եմ» պատասխանը տվել է հարցվածների 14,6 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու» տարբերակն ընտրել է 2,7 տոկոսը եւ հաստատ չի մասնակցելու 5,7 տոկոսը: «Մեր կանխատեսումներով շուրջ 75 տոկոսը կմասնակցի ընտրություններին»,-ասաց Նավասարդյանը: Նշենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4-ը, մասնակցել է 1100 քաղաքացի: Սխալմունքը 3 տոկոսի սահմաններում է: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր