00:00:00

Կառավարությունը մերժեց Խոսրով Հարությունյանին. Նախարարները չեն լինի պատգամավորների ցանկից

16:04, 06 դեկտեմբեր 2018

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ի իր նիստում հավանություն չտվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է, որ կառավարությունը ձեւավորվի ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորած ուժի կամ դաշինքի պատգամավորների ցանկից: Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ առաջարկվում է նախընտրական փուլում ԿԸՀ-ին պարտավորեցնել իր կայքում հրապարակել ընտրություններին մասնակցող ուժերի ապագա կառավարության ցանկը, եթե տվյալ քաղաքական ուժը նման ցանկ կներկայացնի: Նաեւ առաջարկում է, որ վարչապետը կառավարության անդամներ նշանակի պատգամավորների ցանկից: Արտակ Զեյլանյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում փոփոխել այդ դրույթները. «Մասնակից կուսակցությունների ծրագիրը որեւէ ձեւով կանոնակարգված չէ եւ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է ներկայացնել իր կառավարության կազմը: Հետեւաբար անիմաստ է ԿԸՀ-ի առջեւ դնել նման պարտականություն: Ինչ վերաբերում է մյուս առաջարկությանը, ապա կարծում ենք առաջարկությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ, քանի որ Սահմանադրության 148-րդ հոդվածը եւ 150-րդ հոդվածը լայն հնարավորություն են տալիս վարչապետին կառավարություն նշանակելու համար: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ այսպես թե այնպես նոր խորհրդարանն անդրադառնալու է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հետեւաբար, հիմա կարիք չկա փոփոխությունների գնալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր