00:00:00

Բեքհեմը 10 տարվա պայմանագիր է առաջարկել Նեյմարին, որն ընդունել է այն

03:23, 06 դեկտեմբեր 2018 Սպորտ

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-սեփականատեր Դեւիդ Բեքհեմը 10 տարվա պայմանագրի առաջարկ է արել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին: Երկու աստղերի զվարճալի զրույցը տեղի է ունեցել եթերում: Նեյմարը տվել է համաձայնությունը եւ Բեքհեմին անվանել է «իմ նախագահ»: «Ես եկել եմ ԱՄՆ 10 տարի առաջ եւ այս ընթացքում լիգան զարգացել է: Ես կտամ քեզ ստորագրելու այս դատարկ թուղթը, որը կլինի Մայամիի հետ 10 տարվա պայմանագիր: Բայց դու հասկանում ես, որ գործարքը մնում է գործարք»,- ժպտալով ասել է Բեքհեմը: «Իմ նախագահ»,- պատասխանել է Նեյմարը: «Ինտեր Մայամին» նորամուտը ՄԼՍ-ում կնշի 2020 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր