00:00:00

Մեր երկրից թալանված ահռելի հարստությունը հետ բերելու համար անհրաժեշտ է անցումային արդարադատություն. Վարուժան Ավետիսյան

02:55, 06 դեկտեմբեր 2018

Նախ եւ առաջ պետք է երկրից թալանված ահռելի հարստությունը հետ բերել, իսկ դրա համար անհրաժեշտ է անցումային արդարադատություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։ «Մենք մշակել ենք ամբողջական ծրագիր մեր երկրի բոլոր առումներով զարգացման համար։ Այստեղ նշված բոլոր արմատական փոփոխությունների վերաբերյալ տեսակետները ներառված են մեր ծրագրի մեջ։ Ինչպե՞ս պետք է այս ամենը լուծվի։ Նախնական մեկնարկի համար որոշակի հնարավորություն է պետք, իսկ դա հնարավոր է մեր երկրից թալանված ահռելի հարստությունը հետ բերելու միջոցով։ Դրա համար պետք է անցումային արդարադատություն, որի նստարանի կլինի ամբողջ հանցավոր համագործակցությունը՝ Մարտի 1–ի կոալիցիայի ուժերով հանդերձ ՀՀԿ–ի գլխավորությամբ։ Միայն թալանը հետ բերելուց հետո կարող ենք լուծել մյուս հարցերը»,– ասաց Վարուժան Ավետիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր