00:00:00

Դատարանների անկախությունը վտանգի տակ է, եւ իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա. Վիգեն Սարգսյան

02:06, 06 դեկտեմբեր 2018

Հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու եւ ստեղծելու եւ այլակարծությունը խեղդելու միջոց: Այս մասին քաղաքական մեծ դեբատների ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Նա, մասնավորապես նշեց. «Ով իմ դեմ է՝ ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է՝ պետության դեմ է, ով իմ դեմ է՝ հանցագործ է մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին: պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ եւ ուղիղ ճանապարհն է: Դեկտեմբերի 9-ին այդ վտանգը կանխելու, դրան վճռորոշ ոչ ասելու միջոց է: Արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել կոպտագույն սխալներ: Դրանք սխալներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում հակառակորդներին, եւ ուրախացնում թշնամիներին»: Վիգեն Սարգսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձեւավորված ցուցակով, որոնք ոչ միայն ունակ չեն, այլեւ մտադիր չենամրացնել պետականությունը: «Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է եւ ավելի կսեմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Այլատյացության եւ փողոցի բառապաշարն արդեն ներմուծվել է քաղաքական դաշտ եւ կդառնան դոմինանտ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Դատարանների անկախությունը վտանգի տակ է, եւ իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է եւ կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջեւ ընտրություն կատարելու օր չի: Դա յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է. վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակահշիռների համակարգի»,-ընդգծեց ՀՀԿ ցուցակը գլխավորողը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր