00:00:00

Գագիկ Ծառուկյան․ Հայաստանում բանկային համակարգի փոխարեն «լոմբարդային» համակարգ է գործում

01:27, 06 դեկտեմբեր 2018

Հայաստանում բանկային համակարգ չկա, դրա փոխարեն գործում է «լոմբարդային» համակարգ։ Այս մասին այսօր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը, ով գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի իշխանությունը պետք է ի վիճակի լինի կազմակերպել ոչ թանկ վարկեր այն քաղաքացիների համար, ովքեր հրաժարվում են բարձր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման տնտեսական քաղաքականությունից։ «Այն, ինչ ես ասում եմ, իրականում արդեն արել եմ իմ հաշվին։ Այնպես որ, հնարավոր է ֆերմերներին ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը»,- պարզաբանել է Ծառուկյանը։ Նա շոշափել է նաեւ բնակարանային շինարարության նախագծերի իրականացման ընդունելի պայմանների հարցը՝ ընդգծելով, որ նման պարտավորություն պետք է ունենա յուրաքանչյուր ղեկավար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր