00:00:00

Փաշինյանը անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀԱՊԿ ներսում երկրների պարտականությունները

01:12, 06 դեկտեմբեր 2018

ՀԱՊԿ-ն Հայաստանի համար շատ կարևոր կառույց է: Այս մասին «Վեստի-24»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր կառավարության նպատակը կառույցի հեղինակության բարձրացումն է: «Մեզ համար կարևորագույն նպատակ է ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ: Դուք գիտեք, որ մեր տարածաշրջանում իրադրությունը կայուն չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: ՀԱՊԿ անդամները դե յուրե մեր ռազմավարական գործընկերներն են: Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտականությունները, որոնք ՀԱՊԿ անդամներն ունեն մեկը մյուսի նկատմամբ: Սա մեզ համար կարևոր հարց է»,- ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ իհարկե, ռազմական ու ռազմավարական տեսանկյունից ՀԱՊԿ-ում Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն շատ կարևոր է հստակեցնել նաև մյուս գործընկերների դիրքորոշումը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Ցավոք, շատ երկար տարիներ մենք ունեինք մի իրադրություն, որտեղ ՀԱՊԿ անդամ շատ պետություններ միջազգային կազմակերպություններում քվեարկում էին ընդդեմ Հայաստանի շահերի: Մինչդեռ մենք մեր գործընկերների շահերի դեմ չենք քվեարկել: Պետք է այս գործընթացը սինխրոնիզացնել: Պետք է քննարկենք ու լուծենք այս հարցը: Իսկ դա հնարավոր է երկխոսությունների, բանակցությունների միջոցով»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նա նշել է, որ այս օրերին մեծ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, սակայն իրականում դա այսբերգի վերին մասն է միայն: «Դա ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի կարևոր է կազմակերպության էությունը»,- նշել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր