00:00:00

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

20:18, 05 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 5-ին ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սարավան-«Զանգեր» հատվածում, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 20 մ): Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր