00:00:00

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

22:41, 05 դեկտեմբեր 2018

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստը կայացել է նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Խորհրդի նիստի օրակարգում էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ երկրների միջև առևտրին առնչվող հարցերի, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման համար անհրաժեշտ պայմաններին: Մասնակիցներն, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են Սինգապուրի և Սերբիայի հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր