00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն

20:23, 05 դեկտեմբեր 2018

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։ Այն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին։ Թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը շրջել են թատրոնում, նրանց ներկայացվել են թատրոնի պատմությունն ու ստեղծագործական ուղին։ Նշվել է, որ երկարատև գործունեության ընթացքում տիկնիկային թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների` արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի: Նախագահը և տիկին Սարգսյանը երեխաների հետ միասին դիտել են Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ Որսկանը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Ավարտից հետո հանրապետության նախագահը երեխաներին հորդորել է հեքիաթներ կարդալ ու սովորել և նվիրել է հեքիաթների գրքեր։ Նշելով, որ թատրոնն ունի հարուստ ավանդույթներ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիի երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի,  և ամեն ինչ պետք է անել, որ այս թատրոնն ավելի բարեկարգ վիճակում հյուրընկալի և դաստիարակի երեխաներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր