00:00:00

Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում. «Սասնա ծռերի կոչը»

18:57, 05 դեկտեմբեր 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ եւ կործանարար պատերազմի: «Սասնա ծռերի» տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է «Հետեւաբար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դեմ է որեւէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաեւ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ: Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր