00:00:00

Արդարադատության նախարարությունը կոչով դիմել է զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատված անձանց

18:39, 05 դեկտեմբեր 2018

Արդարադատության նախարարության կոչով դիմել է զբաղվածության խնդիր ունեցող համաներմամբ ազատված անձանց: Կոչում ասվում է. «Տեղյակ եք, որ ներկայում ընթանում է  «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու եւ, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ուստի, առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝  սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ եւ զբաղվածության տարածքային կենտրոններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր