00:00:00

Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ ՀՀ զինուժի օդաչուների մահվան մասին. Բակո Սահակյան

17:59, 05 դեկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈւ ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին: Հեռագրում ասված է. «Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին: Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ: Հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ և մաղթում տոկունություն ու ոգու կորով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր