00:00:00

Անցկացվել են տեսակոնֆերանս ու հրամանատարաշտաբային վարժանք

16:02, 05 դեկտեմբեր 2018

Ռուսաստանի Դաշնության «Զասչիտա» աղետների բժշկության համառուսական կենտրոնի (ԱԲՀԿ) ղեկավարությամբ անցկացվել է ԱՊՀ երկրների հետ համատեղ տեսակոնֆերանս` Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարությունների միջև միջպետական համաձայնագրի պահանջների շրջանակում:
Կոնֆերանսին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի առողջապահության նախարարություննների, ԱՊՀ գործադիր մարմնի առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչները և Չինաստանից Շանհայի պրոֆեսիոնալ թիմը` որպես հյուր:
Հայաստանի մասնագետները ներկայացրել են հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում արձագանքման մեխանիզմները, որի շուրջ ծավալվել են առարկայական քննարկումներ ու մտքերի փոխանակում:
Այնուհետև տեղի է ունեցել առցանց հրամանատարաշտաբային զորավարժություն: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է իր երկրին բնորոշ արտակարգ իրավիճակի մտահղացում ու դրա վերաբերյալ նախարարի որոշման նախագիծ:
Հայաստանի առողջապահության նախարարության կողմից ներկայացվել է ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների վերաբերյալ սցենար ու որոշման նախագիծ: Հայկական կողմի սցենարը հետաքրքրել է մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչներին, առիթ տվել լուրջ ու նպատակային քննարկումների: Սցենարն արժանացել է բարձր գնահատականի: Նշենք, որ այս շաբաթ` երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվում է մեծ զորավարժություն արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից 13 թիմ և 100 ավելի ներկայացուցիչներ:
Տեսակոնֆերանսն ու հրամանատարաշտաբային վարժանքներն անցել են կազմակերպված, գործնական մթնոլորտում և տվել դրական արդյունք: Արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը բժշկության ոլորտում շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր