Սու-25 մարտական ինքնաթիռի կործանման վայրում մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Մխոյանը։
Ինքնաթիռի կործանման վայրը
Նրա խոսքով` դեպքի վայրում են ՊՆ–ի ներկայացուցիչները, օդաչուների ընկերները։ Ինքնաթիռի բեկորները շպրտված են տարբեր հատվածներում։
«Սարսափելի տեսարան է»,– նշում է մեր թղթակիցը։
ՊՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:
Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։ Հայտնի է, որ կործանման հետևանքով մահացել են օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայան ու մայոր Մովսես Մանուկյանը։
https://armeniasputnik.am/armenia/20181204/16026476/armenia-inqnatir.html