00:00:00

«Իմ քայլը» դաշինքի անդամ մարզպետի հրահանգով ծեծի է ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի անդամ փոխմարզպետը

18:41, 04 դեկտեմբեր 2018

Երեկ միջադեպ է գրանցվել Արարատի մարզում: Ծեծի է ենթարկվել փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանը: 168.am-ի աղբյուրների համաձայն միջադեպը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Մասիս կատարած այցից հետո, երբ Փաշինյանը ավարտել էր հանդիպումը և հեռացել էր: Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպի առանցքում Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն է, մասնավորապես՝ իր հրահանգով է ծեծի ենթարկվել իր իսկ տեղակալը, ով հանդգնել է ղեկավարի խոսքին հակառակվել: Միջադեպին ականատես են եղել նաև Ն. Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդիկ: Նշենք նաև, որ ծեծի ենթարկվածը պատգամավորության թեկնածու է նույն՝ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախընտրական դաշինքից: Նույն աղբյուրների հավաստմամբ՝ ծեծողները եղել են Գարիկ Սարգսյանի վարորդ ոմն Արտակը և փեսան՝ Սահակ անունով, նրանց հետ եղել են նաև այլ անձինք։ 168.am-ը այս միջադեպի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն վերցնել նաև մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր