00:00:00

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

19:02, 04 դեկտեմբեր 2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Արագածավան): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, չի կատարվել հումքի, պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ, իսկ հացը և հացաբուլկեղենը տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր: Ա/Ձ Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր