Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, նախատեսված Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Նշենք, որ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ գրանցվել էին ընդամենը 26 պատգամավոր և քվորում չլինելու պատճառով, ԱԺ կանոնակարգի համաձայն, Արա Բաբլոյանը ժամանակ տրամադրեց պատգամավորներին մինչև 14։00-ն, սակայն այդ ժամին ևս քվորում չապահովվեց, քանի որ ներկա էին միայն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները։
Հատկանշական է, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ՝ Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը և այլք, գտնվելով Ազգային ժողովի շենքում, չեն բարեհաճել ներկայանալ նիստերի դահլիճ և գրանցվել։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն, ի թիվս մի շարք այլ հարցերի, քննարկելու էր ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցը։