00:00:00

Փաբից՝ քննիչների մոտ․Արթուր Արզումանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունը

03:39, 04 դեկտեմբեր 2018

Քննիչների անփույթ աշխատանքի եւ անհիմն գործողությունների պատճառով Monoscope Project -ի գործադիր տնօրեն Արթուր Արզումանյանը, ով նաեւ աշխատում է BetConstruct ում, որպես Product Owner հայտնվել է տհաճ պատմության մեջ, ինչի պատճառով զրկվել է նաեւ վարորդական վկայականից։ Irakanum.am-ի հետ զրույցում Արթուր Արզումանյանը պատմել է իրականությունը, հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները արագ հարցին լուծում կտան։ «Սույն թվականի փետրվարի 21-ին՝ երեկոյան ժամը 21։30-ին մոտ, Մաշտոցի 50 հասցեում գտնվող Baker street փաբ էի գնացել, ընդամենը տասը րոպեյով։ Տաս րոպե չանցած դիմակավորված անձինք, զինված ներս մտան, եւ սկսեցին բոլորիս խուզարկել ընթերականների առջեւ։ Անգամ չթողեցին հեռախոսից օգտվեիք։ Երկու ժամ փաբում պահելուց հետո տարան Էրեբունի քննչական բոլորիս, եւ այնտեղ սկսվեց «խրախճանքը», մինչեւ ժամը երեքը ոմն Գեւորգի, ով ներկայացրել էր որպես օպեր, նրա սենյակում նստած, ինչ-որ անհասկանալի թղթեր էին բերել, մեր հարցերին չէին պատասխանում, թե ինչու ենք այստեղ»,- պատմեց Արթուրը, հավելելով, որ բազմիցս խնդրել են քննիչին թույլ տա զանգ կատարեն, սակայն մերժում են ստացել։ «Ասում էին դրա ժամանակը չէ, հետո կկազմակերպենք, սակայն էնդպես էլ չկազմակերպեցին ու ընդհանրապես հեռախոս չտվեցին։ Դրանից հետո երբ իջացեցին քննչական՝ քննիչների մոտ հարցաքննելու, այդ ժամանակ նոր քննիչները հեռախոս տրամադրեցին, զանգահարեցի տուն, ու սկսվեց հարցաքնությունը։ Մեզ որպես վկա էին հարցաքննում, թե տեսել ենք նման բաներ»,- ասաց նա։ Այդ ժամանակ քննիչները նաեւ հայտնել են, որ վկայի կարգավիճակով անձնք պետք է մազի անալիզ հանձնեն, եւ եթե տասը օր անց այլեւս չծանուցվեն, ապա գործը կհամարվի կարճված։ Արթուր Արզումանյանը հայտնեց, որ վեց տարեկանից զբաղվում է սպորտով, եւ երբեք անգամ ծխախոտ չի ծխել։ «Ի դեպ մազի անալիզը, որը պետք է վերցրվեր պատշաճ, նախատեսված վայրում, մի մասին տարան նարկոդիսպանսեր, մյուս մասին՝ քննիչի սենյակում, իրա իսկ սեղանի մկրատով բոլորի մազերից վերցրեցին ու դրեցին ծրարների մեջ, ու ստորագրեցինք, որից հետո մեզ ճանապարհեցին տուն»,- շարունակեց Ա․ Արզումանյանը։ Դեպքից հինգ ամիս անց Արզումանյանը հերթական հեռախոսազանգն է ստանում այս անգամ 6-րդ վարչությունից։ Նրան հայտնում են, որ շտապ պետք է տուն վերադառնա։ Վարչության աշխատակիցները տեղեկացնում են, որ խուզարկություն են իրականացնելու, քանի որ ձեռքի տակ ունեն որոշում, համաձայն, որի իր մազի փորձանմուշում հայտնաբերվել է կանաբիս տեսակի թմրանյութի չնչին քանակություն։ Խուզարկամ ընթացքում ոչինչ չհայտնաբերվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Ա․ Արզումանյանը։ Այս ամենով պատմությունը չի ավարտվում։ «Սեպտեմբեր ամսվա սկզբում տուն եկավ թաղային ոստիկանության ներկայացուցիչը, տեղեկացրեց, որ պետք է հանձնեմ վարորդական վկայականս, քանի որ նարկոլոգիական կլինկայում հաշվառված եմ՝ որպես օգտագործող։ Ներկայացրեց ՃՈ պետ Կարապետյան Եգորի մակագրված որոշումը։ Արձանագրություն գրեցի, որ վկայականը կորցրել եմ եւ պարտավորվում եմ գտնելուն պես հանձնել ՃՈ։Այցելեցի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանական բաժին, հանդիպեցի այն քննիչին, որը դեպքի օրը ներկայացել էր որպես գործով քննիչ։ Հայտնեց, որ գործը իր մոտ մնացել է 5 օր, եւ հետո հանձնել է Երեւան քաղաքի քննչական կոմիտե։ Հանդիպեցի գործով զբաղվող քննիչ Մաիլյան Արտաշեսին։ Հայտնեց, որ բողոքարկման կարգը քննարկեմ փաստաբանիս հետ, ու հավելեց, որ բողոքարկումը գրեթե անհնար է, քանի որ գործից անցել է 9 ամիս եւ իմ մազի փորձանմուշը դեպքից 2 ամիս անց վերացրել են, եւ կրկնակի փորձաքննություն անել չեն կարող ներկա մազի փորձանմուշով, մազը ինֆորմացիան պահպանում է 4-6 ամիս եւ ես բաց եմ թողել բողոքարկելու ժամկետը։Մինչ օրս չունեմ ոչ մի օրինական փաստաթուղթ, ծանուցում, որոշում։ Միայն ունեմ ՃՈ ուղարկած հարցման պատասխանը, որում նշված է, որ նարկոլոգիական կլինիկայից ուղարկված ցուցակի հիման վրա զրկել են վարորդական իրավունքից»։ Արթուր Արզումանյան ասաց, թե պատշաճ ծանուցում ստանալու դեպքում հնարավորություն կունենար բողոքարկել որոշումը եւ սահմանված կարգով նորից կհանձներ մեզի, արյան ու մազի անալիզ, ինչը միանշանակ կհերքեր թմրանյութի առկայությունը։ Բացի այդ նա շեշտում է, որ փորձանմուշը բոլորից վերցրել են նույն մկրատով, ինչը չի բացառում, որ նրանից առաջ վերցված փորձանմուշները կարող են հետք թողնել իր մազի վրա։ Այս ամենը Արթուր Արզումանյանը համարում է քննիչների անփույթ աշխատանքի արդյունք, ինչի պատճառով ինքը զրկված է վարորդական վկայականից։ Նա դիմում է իրավապահ մարմինների ղեկավարներին, ուշադրություն հրավիրելով տեղի ունեցածի վրա։ «Իրանց վատ աշխատանքի պատճառով ես ընկել եմ վատ պատմության մեջ, չունեմ վարորդական վկայական եւ անիմաստ քաշքշուկների մեջ եմ»,- եզրափակեց Արթուր Արզումանյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր