00:00:00

«Հայկ ջան, սիրուն չէ»

02:46, 04 դեկտեմբեր 2018

Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այն մեկնարկել էր նոյեմբերի 26-ին, եւ կավարտվի դեկտեմբերի յոթին։ Այլ կերպ ասած ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ունեն չորս օր ժամանակ քարոզարշավ իրականացնելու համար։ Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը դեռեւս քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ էին բարձրաձայնում այն մասին, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախընտրական քարոզչական պաստառները փակցնում են օրենքով չնախատեսված վայրերում։ Նախկինում, եթե ՀՀԿ-ն էր այդպես վարվում, իշխանափոխությունից հետո նման վարքագծով աչքի ընկավ հատկապես Իմ քայլը դաշինքը։ Պաշտոնական քարոզարշավից առաջ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարները հայտվեցին Երեւանի գրեթե բոլոր հնարավոր ու անհնարին վայրերում։ Մրցակից ուժերն արձագանքեցին՝ տեղի է ունենում խախտում։ Այս հանգամանքը, սակայն որեւէ մեկը չվիճարկեց։ Երեւանի քաղաքապետերանը, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ պարտավոր էր անհապաղ հանձնարարել հեռացնել չնախատեսված վայրերում քարոզչական պաստառները, ինչը սակայն Մարությանը չարեց։ Միայն այսօր՝ նախընտրական քարոզարշավի ավարտին Երեւանի քաղաքապետը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք է ապահովենք հավասարություն բոլորի համար: Եթե չի թույլատրվում, ապա պետք է անհապաղ հեռացվեն և կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաև բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին զգուշացնեն և թույլ չտան նման ապօրինություններ»,-քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն նշել է քաղաքապետը: Քարոզարշավի ավարտին Մարությանը հանձնարարում է անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում։ Միայն այս միտքը բավական է, որպեսզի հասկանալի դառնա, որ քաղաքապետը կամ իր տեղում չէ, կամ հանդես է եկել հերթապահ դարձած հայտարարությամբ։ Ամենայն հավանականությամբ Մարության Հայկը իրավիճակին չի տիրապետում, կամ առնվազն բավարար տեղեկացված չէ, որ նման հանձնարարական պարտավոր էր տալ գոնե քարոզարշավի մեկնարկից հետո, ոչ թե՝ ավարտին։ Ժամանակին Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին դիմելով արել էր հետեւյալ արտահայտությունը՝ «տեսնում ես Տարոն ջան, այդքան էլ սիրուն չէ»։ Նիկոլ Փաշինյանին եւս չէր խանգարի նման կոչով դիմել Մարությանին` «Հայկ,  սիրուն չէ»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր