00:00:00

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին

02:45, 04 դեկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը և ԶՔԳՎ պետի տեղակալ Արման Ասլանյանն այսօր ընդունել են 2018 թվականի սեպտեմբերի 26-ին մահացած Աղասի Մկրտչյանի հարազատներին և փաստաբանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ա.Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված նախնական քննության արդյունքները: Պարզաբանումներ են ներկայացվել քրեական գործի ընթացքի վերաբերյալ, տրվել են տուժող կողմին հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է մանրակրկիտ քննություն՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր