00:00:00

Երեւանում կասեցվել է ապօրինի շինարարությունը. կառուցապատողն ինքնուրույն քանդել է շինությունները

00:43, 04 դեկտեմբեր 2018

Մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը: Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երեւան համայնքին պատկանող տարածքում: «Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը եւ կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի ինքնուրույն»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ճարտարապետական բաժնի պետ Մհեր Մանթաշյանը: Հետեւելով ոլորտի պատասխանատուների հորդորներին՝ կառուցապատողն իր ուժերով քանդել է համայնապատկան շուրջ 150 քմ տարածքում կառուցված շինությունները: Երեւանի քաղաքապետարանը մեկ անգամ եւս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից: Այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որեւէ շինարարություն: Դրան զուգահեռ՝ մայրաքաղաքում պարզեցվում եւ հեշտացվում է օրինական շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր