00:00:00

Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք. Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է

23:47, 03 դեկտեմբեր 2018

Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ եւ ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Նրանք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետեւյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին եւ նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան: Որոշ անձանց ստիպում են մինչեւ ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը: Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ: Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել եւ գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջեւ մեզ կանգնեցնում է այս իշխանությունը: Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք եւ բացի այդ անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ: Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր